Բաղադրիչներ

1. Խնձոր – 2 հատ
2. Շաքարավազ – 500 գ
3. Շոկոլադ – 1 սալիկ
4. Կոկոսի յուղ – 1 գդալ
5. Մանրացրած ընկույզ – 100 գ
6. Պաղպաղակի փայտիկներ

Պատրաստման եղանակը

1. Խնձորը շերտատել և հեռացնել կորիզները:

2. Շոկոլադը հալեցնել միկրոալիքային վառարանում:

3. Հետո շոկոլադը խառնել կոկոսի յուղի հետ, մինչև ստացվի միասեռ զանգված:

4. Խնձորի շերտերը շարել տապակին, յուրաքանչյուրի վրա դնել փայտիկ և վրան լցնել հալեցրած շոկոլադը:

5. Լուծել շաքարավազը և լցնել խնձորների վրա:

6. Այնուհետև ավելացնել մանրացրած ընկույզը:

7. Մեկ ժամով տեղափոխել սառնարան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել