Hraparak.am-ը գրում է.

Հերթական սկանդալային գրառումը կատարած  Աջափնյակի փոխթաղապետ Արամ Մանուկյանը այսօր ևս  ջնջված է «ֆեյսբուքից» , իսկ հեռախոսն էլ դեռ անջատված է։ Ամեն դեպքում,  նա այօրվանից գտնվում է արձակուրդի մեջ։ Ինչի մասին տեղեկացանք Աջափնյակի թաղապետ Գևորգ Բաբայանից։

Մեզ հետ զրույցում նա ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել Արամ Մանուկյանի՝ աշխատանքից հետո արված գրառումները։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Արամ Մանուկյանը  աշխատանքից հեռանալու մտադրություն ունի վերջինս ասաց․«Գուցե, բայց նման մտադրության մասին ինձ չի ասել» 

Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը ընդամենը մեկ ամիս առաջ անձամբ Գևորգ Բաբայանի մասին սկանդալային գրառումից հետո հայտարարել էր, թե իր հեռախոսը գողացել են ու ինչ-որ մեկը նման բաներ է գրել։ Բայց այս սկանդալը դեռ չմարսած՝ անդրադարձել էր նաև Դավիթ Սանասարյանի քրեական գործին՝ նշելով, որ ԱԱԾ-ն յուղ է վառում և այլն։

Աջափնյակի փոխթաղապետը նաև գրել  էր, որ կարող է չաշխատի էլ փոխթաղապետ, դրանից չի նեղվի, սովոր է։ Մեկ այլ դեպքում․«Հեղափոխությունը մերն ա ու չփորձեք մեր գլխին սարքել․ սերժիկին դիմադրել ենք, ձեզ էլ կդիմադրենք»։

Իհարկե, խոսքի ազատություն է և յուրաքանչյուր ոք անձնական տեսակետն արտահայտելու իրավունք ունի։ Ուղղակի, անհասկանալի է, թե ինչու է գրառումներ կատարելուց հետո Արամ Մանուկյանի մոտ մշտապես սկսվում հեռախոս անջատելու և սոցիալական կայքերից ջնջվելու փուլ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել