Բաղադրիչներ
- կեֆիր - 250 մլ
- ալյուր - 150 գ
- ձու - 2 հատ
- պանիր - 200 գ
- նրբերշիկ - 200 գ
- փխրեցուցիչ - 1 թ/գ
- աղ
Պատրաստման եղանակը
Պանիրն անցկացնում ենք խոշոր քերիչով։
Նրբերշիկները բարակ շրջանաձև կտրատում ենք։
Ձվերը, կեֆիրը, 1/3 թ/գ աղը խառնում ենք, մինչև զանգվածը համասեռ դառնա։
Ավելացնում ենք փխրեցուցիչն ու ալյուրը, խառնում ենք, որպեսզի գնդիկներ չմնան։
Ավելացնում ենք պանիրն ու նրբերշիկը, խառնում ենք։
Զանգվածը դնում ենք յուղով պատված ձևամանի (25x25 չափի) մեջ։
Տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 35-40 րոպե թխում ենք։
Պատրաստ է։

Շատ համեղ պանրով և նրբերշիկով կարկանդակ, որը հատկապես համեղ է, երբ տաք վիճակում է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել