Tert.am-ը գրում է.

13:13

Վարչապետը շարունակում է շրջել Երևանի փողոցներով՝ լուսանկարվելով քաղաքացիների հետ: Նա հեղափոխության թեմայով ցուցահանդեսի լուսանկարները նայեց, և նշեց, որ հեղափոխության օրերին շատ բաներ նայել է համացանցով, և վարչապետի խոսքով՝   հեղափոխության տասը տոկոսն է տեսել:

Նա հետևեց հանրային քննարկմանը և անդրադառնալով տոնին վերաբերող հարցերին՝ ասաց, որ տոնը իր համար չէ, տոնը մարդկանց համար է, եթե մարդիկ տոնում են, ուրախանում են, լավ է: Ինչ վերաբերում է հարցին, որ որոշները կարծում են, թե ժամանակ պետք է անցներ, նոր տոնը նշեին, նա ասաց. «Այդ մարդիկ մտածում են, թե անցած տարվա իրադարձություններն այնքան աննշան են, որ որևէ ձևով օրացույցում նշվելու կշիռ չունե՞ն, եթե այդպես մտածում են, ինչ ասենք, հարգում ենք իրենց կարծիքը»,-ասաց նա:

Անդրադառնալով քննադատություններին, որ գումարները կարելի էր այլ ուղղությամբ ծախսել՝ վարչապետը նշեց՝ ուրիշ ուղղություններով էլ կծախսվեն գումարները: «Ամեն ինչի մասին էլ կարելի է ասել այլ ուղղություններին, քաղաքացին այս տարի 40 միլիարդ դրամ գերակատարում է բյուջեի եկամուտները, հարյուր միլիոն դրամ չի կարո՞ղ ծախել», -ասաց նա և նշեց, որ, ընդ որում, միայն Երևանում չի ծախսվել, այլ նաև մարզերում:

«Այս տոնն իմը չէ, ինչի՞ եք ինձ հարցնում, կառավարությունը որոշում է կայացրել,  մադկանց տվել է հնարավորություն, ի՞նչ է, մարզպետարաններին, դպրոցների տնօրեններին հրահանգվա՞ծ էր, որ երեխաներին զենքի տակ առաջնորդեն տոնելո՞ւ: Ընդամենը Մաշտոցի պողոտան է փակվել, երկու բեմ է դրվել, եթե մարդիկ կուզեն, կտոնեն: Ես այստեղ եմ որպես քաղաքացի, ես այսօր վարչապետ չեմ»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել