Այսօր «Առավոտ» թերթում կարդացի, որ երեկ Պռոշյան փողոցի վրա գտնվող «Ֆորում» ռեստորանում խնջույքի ժամանակ իրար են բախվել քրեական հեղինակություններ՝ Կոմիտասցի Վարդանը և SAS-ի Արտակը: Որքան էլ զարմալաի է Վարդանի նորաթուխ օլիգարխին մեղադրանք է ներկայացրել, թե ինչո՞ւ է այդքան շատ թիկնապահներ «հետեվից գցած» ման տալիս ու մի բան էլ նրանց` հեղինակությունների հետ սեղան նստեցնում: Հարմար պատասխան չգտնելով՝ Արտակ Սարգսյանը կամաց ծլկել է միջոցառումից, իսկ հետո ընդհանրապես չի պատասխանել հեռախոսազանգերին:
Հետաքրքիր են չէ՞, մեր քրեական հեղինակությունների կռվի թեմաները :ՃՃ
Հիշեցնեմ, որ 4-րդ գումարման ԱԺ-ն իր գործունեության մայրամուտին վերջապես ընդունեց «Թիկնազորի և պահնորդական ծառայության մասին» օրենքը, որով նպատակ դրեց կանոնակարգել գործարարների թիկնապահների քանակը: Քանի որ հետևից հրոսակ ման տալը ոչ միայն այլևս անհրաժեշտություն չէ, այլև շատ դեպքերում վերածվում է ցուցամոլության: Արի ու տես, որ 5-րդ գումարման ԱԺ-ին անդամ դառնալ ցանկացողը ոչ միայն արհամարհում է իր նախորդների գործը, այլ դրան հակառակ կրկնապատկած և եռապատկած թիկնապահների քանակով է շրջում: