
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին վերջինիս՝ Ռուսաստան կատարած առաջին այցի ժամանակ բաժակների ու բաժակակալների հավաքածու և թուր է նվիրել, գրում է rt.com-ը՝ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին հղումով:
Կիմ Չեն Ընն էլ իր ռուս պաշտոնակցին սուր է նվիրել՝ ընդգծելով, որ այն խորհրդանշում է ուժ, ինչպես նաև ռուս ժողովրդին աջակցող կորեացի ազգի ոգին:
Պուտինը շնորհակալություն է հայտնել Հյուսիսային Կորեայի առաջնորդին և, Ռուսաստանում գոյություն ունեցող ավանդույթի համաձայն, նրան մետաղադրամ նվիրել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել