Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կարագ - 100 գ
- շաքարավազ - 120 գ
- ձու - 3 հատ
- մեղր - 250 գ
- սոդա - 1 թ/գ
- ալյուր - 350 գ
- Կրեմի համար՝
- սերուցք՝ 30-35% յուղայնությամբ - 500 մլ
- թթվասեր - 750 գ
- շաքարի փոշի - 120 գ
- կոնյակ - 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
Կաթսայի մեջ լցնում ենք կարագը, շաքարավազը, ձուն, մեղրն ու սոդան և դնում ջրի գոլորշու վրա, որպեսզի հալվի: Ապա տեղափոխում ենք կաթսան միջին կրակի վրա, տաքացնում (անընդհատ խառնելով), եփում 5 րոպե և հանում կրակի վրայից:
Ստացված զանգվածին ավելացնում ենք ալյուրն ու խառնում (պետք է ստացվի ջրիկ խմոր): Պատրաստի խմորը փակում ենք կափարիչով և տեղափոխում սառնարան 8-12 ժամ:
Բաժանում ենք խմորը 8 գնդի, թողնում ենք 2-3 գունդը, մնացած գնդերը դնում ենք սառնարան, որպեսզի խմորը չհալվի:

Մեզ պետք կգա 3 նույն չափսի պերգամենտային թուղթ (2-ի վրա հերթականությամբ կգրտնակենք խմորն ու կթխենք ջեռոցում, իսկ 1-ի վրա կսառեցնենք պատրաստի կորժերը):
Պերգամենտային թղթի վրա շաղ ենք տալիս մի փոքր ալյուր, ապա վրան գրտնակում ենք խմորի գունդը, բացում և կտրում 25 սմ տրամագծով շրջան:
Պատրաստի շերտերը պերգամենտային թղթով և կտրատված խմորի կտորներով դնում ենք ձևամանի մեջ և թխում ջեռոցում 5 րոպե 180 աստիճանում:
Պատրաստի կորժերը դնում ենք պերգամենտային թղթի վրա, որ սառչեն, իսկ թխված խմորի կտորները մանրացնում ենք բլենդերի միջոցով:
Կրեմի համար հարում ենք սերուցքը, շաքարի փոշին ու կոնյակը:
Առանձին ամանի մեջ ձեռքի հարիչով հարում ենք թթվասերն ու ավելացնում սերուցքային զանգվածի վրա: Ստացված կրեմը խառնում ենք, քսում կորժի վրա և ծածկում մյուս կորժով:
Կրկնում ենք նույն գործողությունը, մինչև կորժերը վերջանան, ապա ամբողջությամբ պատում ենք տորթը կրեմով ու վրան շաղ ենք տալիս մանրացված թխվածքի կտորները:
Թողնում ենք, որ կրեմը ներծծվի 7-8 ժամ և մատուցում:

Լեհական մեղրով տորթի վրա մանրացված թխվածքի փոխարեն կարելի է լցնել կոկոսի քերուկ սպիտակ տորթ ստանալու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել