Tert.am-ը գրում է.

Նոր Հարավային Ուելս նահանգի նահանգապետ Գլեդիս Բերեջիկլյանը կրկին դիմել է դաշնային կառավարությունում իր գործընկերներին՝ կոչ անելով Առաջին աշխարհամարտի տարիներին թուրքական կառավարության կողմից 1,5 մլն հայերի սպանությունը պաշտոնապես որպես ցեղասպանություն ճանաչել:

Ինչպես նշում է smh.com.au կայք, Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ելույթում նահանգապետն անդրադարձել է նաև Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը՝ ընդգծելով, որ նման դիրքորոշումն այլ պետություններին հնարավորություն է տալիս գործել այդ սարսափելի հանցագործությունները՝ հավատացած լինելով, որ իրենք կխուսափեն հետևանքներից:

«Այդիսկ պատճառով մենք երբեք չպետք է մոռանանք»,-ասել է Ցեղասպանությունից մազապուրծ եղած գաղթականների ժառանգ Բերեջիկլյանը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ հայ համայնքի ներկայացուցիչները խիստ քննադատել են Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնին՝ նախկինում «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու, սակայն այժմ դրանից հրաժարվելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել