Style.news.am–ը գրում է.
Ամերիկահայ անվանի երաժիշտ, System of a Down-ի անդամ Սերժ Թանկյանը ոգեկոչել է 1915 թ-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որոնց թվում են եղել նաեւ երգչի նախնիները։ Instagram-ի իր էջի Story բաժնում Թանկյանը Հայաստանի եռագույնի ֆոնին գրել է․
«Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ես ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»,-գրել է երաժիշտը։ Նա օգտագործել է նաեւ «Մենք մինչ օրս այստեղ ենք» հեշթեգը՝ դատապարտելով ցեղասպանության հեղինակներին եւ հայերի հետ պատահածը ժխտողներին։
Նյութի աղբյուր՝ https://style.news.am/arm/news/101936/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել