Yerkir.am-ը գրում է.

Գերմանիայում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապացկությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցող գերմանացի պատմաբան դոկտոր Մայքլ Հայզեմանը ուշադրության է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս հանցանքը առնչվում է ինչքան Թուրքիային, այնքան էլ Գերմանիային և կոչ արել Էրդողանին վերցնել պատասխանատվությունը:

«Օսմանցիները, հանուն մուսուլմանական պետություն ստեղծման, 1.5 մլն. հայ են սպանեցին և չնայած բոլոր ապացույցներին, այսօրվա թուրքական պետությունը դեռևս հերքում է ցեղասպանության փաստը: Բոլոր փաստաթղթերը ապացուցում են ցեղասպանության լինելու համգամանքը: Գերմանացիները կոտորածներին ականատես են եղել: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերի հետ դաշնակցած գերմանացիները, չցանկանալով կորցնել իրենց դաշնակցին, փոխանակ արձագանքելուն, սեփական շահերի և հետաքրքրությունների համար աչք է փակել ցեղասպանության վրա: Մեր զինվորներն այնտեղ էին, ականատես էին, միասին էին ծրագրել, չխոչընդոտեցին և հետևեցին». – Հայզեմանի խոսքերն է մեջբերում artigercek.com կայքը:

Հայզեմանը տվյալներ հաղորդեց նաև Վատիկանի արխիվներում կատարած հետազոտությունների արդյունքում հավաքված փաստաթղթերի վերաբերյալ:  Փաստաթղթերի մեջ կային նաև տվյալներ 1915-ից առաջ և հետո Գերմանիայի, Օսմանցիների և Վատիկանի միջև նամակագրության մասին:

«Հայոց ցեղասպանութունը երբեք չպետք է մոռացվի: Էրդողանը պետք է վերցնի ցեղասպանության պատասխանատվությունը. – նշել է Հայզեմանը:

Նշենք, որ Մայքլ Հայզեմանը Հայոց ցեղասպանության առաջատար ուսումնասիրողներից է: Աշխարհում առաջին անգամ Վատիկանի գաղտնի արխիվներից նյութեր է հրապարակել, որոնք նախկին չէին հրապարակվել: Այդ հետազոտությունները տեղ են գտել իր հրատարակած գրքում, որը Թուրքիայում արգելված է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել