Հետաքննության դաշնային բյուրոն (FBI) փաստաթղթեր է գաղտնազերծել, որոնցից հետևում է, որ 1945 թ.-ին գործակալությունը դիտարկել է նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի՝ Արգենտինա փախուստի տարբերակը:

Փաստաթղթերից հետևում է, որ FBI-ի աշխատակիցներից մեկը գլխավոր գրասենյակին տեղեկացրել է, որ Բեռլինի անկումից հետո Հիտլերն իբր սուզանավով տեղափոխվել է Արգենտինա, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաները նրան Անդերի հարավային հատվածում ագարակ են տրամադրել:

Նշվում է, որ այս տեղեկությունը հայտնի է դարձել FBI-ի ղեկավար Էդգար Հուվերին, սակայն գերատեսչության ղեկավարությունն այն անհեթեթ է համարել և որոշել է նացիստական առաջնորդին չփնտրել հարավամերիկյան երկրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել