Armsport.am-ը գրում է.

Ռուսական «Տամբովի» նոր գլխավոր մարզիչ է դարձել Ալեքսանդր Գրիգորյանը:

Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Գրիգորյանի հետ պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2019/20 մրցաշրջանի ավարտը:

Կարիերայի ընթացքում հայ մասնագետը գլխավորել է ռուսական մի շարք ակումբներ. վերջին ակումբը եղել է ԲԿՄԱ-ի կանանց թիմը:

Հավելենք, որ «Տամբովի» պատմության լավագույն արդյունքը գրանցվել է «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի օրոք՝ 2016/17 մրցաշրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել