Գանդի Մոհանդաս Կարամչանդը ծնվել է 1869թ. հոկտեմբերի 2-ին. Պորբանդար: Հնդկաստանի ազգային ազատագրական շարժման ղեկավար, գանդիզմի հիմնադիր: Իրավաբանական կրթություն ստանալով Անգլիայում՝ փաստաբանություն է արել Բոմբեյում և Ռաջկոտում: Ծառայել է Հարավային Աֆրիկայում, որպես առևտրական ֆիրմայի իրավախորհրդատու, գլխավորել է հնդիկ գաղթականների պայքարը ռասայական խտրականության դեմ: Գանդին մշակեց, այսպես կոչված, առանց բռնության դիմադրության տակտիկան (սատյագրահա), որը նախատեսում է հակաիմպերիալիստական պայքարի բացառապես խաղաղ ձևեր (ցույցեր, միտինգներ, գործադուլներ...): Վերադառնալով հայրենիք՝ Գանդին կապվեց հնդկական ազգային կոնգրես կուսակցության հետ և դարձավ նրա գաղափարական ղեկավարը: Հակաանգլիական պայքարում ժող. զանգվածների ներգրավումը նրա մեծագույն ծառայությունն է: Ժողովուրդը նրան անվանեց Մահաթմա՝ Մեծ ոգի: Գանդին պայքարում էր «բաժանիր և տիրիր» անգլիական քաղաքականության, հնդկա-մուսուլմանական գժտությունների հրահրման, կաստաների պահպանման դեմ: Նա բազմիցս բանտարկվել է անգլիական իշխանությունների կողմից: Հնդկաստանի անկախությունը նվաճելուց (1947) հետո հանդես եկավ հնդիկների և մուսուլմանների արյունահեղ ընդհարումների դեմ: Գանդին սովետա-հնդկական բարեկամության ջատագովն էր: Սպանվել է հնդկական շովինիստական Հինդու Մահասաբխա կազմակերպության անդամներից մեկի ձեռքով 1948թ. հունվարի 30-ին:
Փնտրեք մարդկանց մեջ բարին և օգնեք նրանց... Դիտեք, լավ ֆիլմ է.