Բաղադրիչներ
- ալյուր - 150 գ
- փխրեցուցիչ - 1/2 թ/գ
- շաքարավազ - 1/2 թ/գ
- աղ - 1 թ/գ
- կաթ - 60 մլ
- կարագ - 2 ճ/գ
- կտավատի սերմ - 2 ճ/գ
Պատրաստման եղանակ
Ալյուրը, փխրեցուցիչը, աղը, շաքարավազն ու կտավատի սերմերը խառնում ենք: Աստիճանաբար ավելացնում ենք կաթն ու կարագը:

Խմոր ենք հունցում:

Պետք է ստացվի ձեռքերին չկպչող խմոր:

2-3 մմ հաստությամբ բարակ գրտնակում ենք:

Շրջանաձև կամ քառակուսի կտրատում ենք և պատառաքաղով ծակծկում:

Շարում ենք յուղաթղթով ծածկված տապակի մեջ, 200 աստիճանում թխում 15-20 րոպե՝ մինչև ոսկեգույն դառնալը:

Պատրաստ է: Քանի որ շրջանաձև կտրելիս խմորի մնացորդը շատ է լինում, և այն հետո գրտնակելը դժվարանում է, ցանկալի է կրեկերները քառակուսի կտրատել:

Վերջում հուշենք, որ այս նույն բաղադրատոմսով կարելի է նաև քունջութով կրեկեր պատրաստել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել