ԱՄՆ-ի Միչիգան նահանգի բնակիչը հազվագյուտ ալբինոս եղջերու է լուսանկարել։

Լիվինգսթոն շրջանի Բրայթոն գյուղի բնակիչ Ռասսել Ռեոմը տուն գնալու ճանապարհին սպիտակ գույնի եղջերու է նկատել։ 74-ամյա տղամարդը միանգամից հանել է հեռախոսը և լուսանկարել կենդանուն։

Կենսաբան Էշլի Օտենրիետը նշում է, որ ամբողջ աշխարհի ալբինոս եղջերուների քանակը հաշվելը շատ բարդ է։ Նա նշում է, որ այս կենդանիներն այնքան հազվադեպ են հանդիպում, որ նրանց վերաբերյալ ստույգ տվյալներ չկան։

Տեղի բնակիչները կենդանուն անվանել են Սպիտակաձյուն։ 64-ամյա լուսանկարիչ Լու Ուոլդոկը նշում է, որ ինքն առաջիններից մեկն է եղել, ով նկատել է այդ կենդանուն։

Սպիտակաձյունը ծնվել է նախորդ գարնանը։ Սկզբում նրա գույնը եղել է բաց շագանակագույն, սակայն մի քանի շաբաթվա ընթացքում ամբողջովին սպիտակել է։ Այս կենդանին իր մյուս նմանակներից տարբերվում է նաև իր կապույտ աչքերով, քանի որ ամենատարածվածը համարվում է վարդագույնը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել