Սերժ Սարսգյանն իրոք հետաքրքրիր կառավարման (հայերեն ասած՝ մենեջմենթի) ոճ ունի: Նա չի հրաժարվում եւ ոչ մեկի ծառայությունից, նույնիսկ, եթե այդ ծառայությունն երկու կոպեկի գին ունենա: Շատ այսպես ասած բարի է, եւ պահում ու փայփայում է բոլորին, ով կարող է իրեն ծառայություն մատուցել: Խնայող տնտեսուհու նման ոչ մի բան դեն չի նետում ու իր պահեստում հավաքում է նույնիսկ այնպիսի իրեր եւ մթերքներ, որոնք թվում են տան մյուս բնակիչներին վերջնականապես ժամկետանց եւ անպետք: 20 անգամ քամած լիմոնը պատրաստ է 20 անգամ էլ քամել, եթե դրանից թեկուզ մի երկու կաթիլ հյութ կարող է դուրս գալ: Իսկ եթե երկու կաթիլն էլ չլինի, էլի, ոչինչ՝ կպահի որպես թանգարանային նմուշ՝ սա այն լիմոնն է, որը ժամանակին թթու համար էր տալիս արքայական սեղանի ուտեստներին: Քաղաքական դաշտի ցանկացած բեկորի պատրաստ է իր բարձր հովանու ներքո վերցնել: Բոլոր որբուկներին, նեղացածներին, տնից փախածներին, պստոներին ու մստոներին, թեւից խփված թռչուններին, քաղաքական երկնակամարի ընկնող աստղերին միշտ պատրաստ է իր մայրական թեւերի տակ պահել, խնամել, բուժել, կեր տալ: Հոգուս խորքում կասկածում եմ, որ սա հայաստանյան միջին դասի թաքնված իդեալն է, որովհետեւ մեր հասարակական դաշտի մեծագույն մասը գուրգուրանքի կարիք ունի, բոլորն էլ մի բանից նեղված են, բոլորն էլ մանչուկներ են, որոնք փնտրում են մեկին, ով իրենց կգնահատի, կանֆետ կտա ու կթողնի փիս ձաձայից մուռ հանել: Կաթիկի կարիք ունեն մի խոսքով, իսկ հասուն մարդուն վայել իրական ներքին միայնակություն եւ դիստանցիայի զգացում չունեն, որով եւ բոլոր սկզբունքները գալիս ալիքների նման բախվում են մանր եսիկի ցցուն ժայռիկին: Իսկ Սերժ ձաձան բարի է, պայման պահող է, գնահատող է... Այսպիսի սրտաճմլիկ պատմություններ փոքրիկների համար: )
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10201375841342250?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել