Բժիշկները յոգուրտը լավագույն դեսերտ են անվանել շաքարային դիաբետով տառապող մարդկանց համար, ընդ որում՝ կարևոր է, որ ընտրված մթերքը պրոբիոտիկներ պարունակի:

Մասնագետների պնդմամբ շաքարախտով հիվանդ մարդկանց օրգանիզմին առավել օգտակար են յոգուրտները, որոնք աչքի են ընկնում սպիտակուցների բարձր և ածխաջրերի ցածր պարունակությամբ: Շաքարախտով հիվանդները մի շարք դժվարությունների են բախվում ամենօրյա սննդակարգի ընտրության հարցում, քանի որ 2-րդ տիպի շաքարախտն արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացում է առաջացնում: Բարդությունների ռիսկերը նվազեցնելու համար ավելի լավ է հրաժարվել ոչ միայն քաղցրավենիքից, այլև ճարպերից և աղի սննդից:

Յոգուրտը կարող է լավ դեսերտ հանդիսանալ, քանի որ պրոբիոտիկների ազդեցությամբ կարող է օգնել արյան մեջ շաքարի մակարդակի նվազեցմանը: Բացի այդ՝ խորհուրդ է տրվում յոգուրտին մրգեր ավելացնել, ինչից մթերքը ոչ միայն օգտակար կլինի առողջությանը, այլ նաև համեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել