«Թավշյա հեղափոխությունը» մտնում է նոր փուլ։

Սեփականության վերաբաշխում, հեղափոխականների մոտ կապիտալի սկզբնական կուտակման գործընթաց, «յուրայինների» խժռում, տեսարանների քանակական աճ՝ բացասական արդյունքների քանակական աճին զուգահեռ, ներթիմային գզվռտոցների խորացում և հանրայնացում, ներքին թշնամիների արհեստական փնտրտուք, յակոբինյան մթնոլորտի ձևավորում, հեղափոխությունից օգտվողների ու հեղափոխական աբիժնիկների ներթիմային սուր բախում, ատելության մթնոլորտի խորացում և այլն․ սրանք են սպասվում առաջիկայում՝ չհաշված արտաքին ոչ պակաս վտանգավոր զարգացումները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել