Երեկ շատ ջերմ ու անկաշկանդ հանդիպում եմ ունեցել Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։
Մինչ այդ այցելել եմ քաղաքի սրտում գտնվող Սբ. Կատարինե հայկական եկեղեցի, որտեղ, օրվա խորհրդին համահունչ, կատարվում էր Թաղման կարգը։ Շրջել եմ հայկական կիրակնօրյա դպրոցի տարածքում և հիացել պարի խմբակի փոքրիկների պարով։
Համայնքի հետ խոսել ենք ամենատարբեր թեմաներով՝ առողջապահությունից մինչև ֆուտբոլ։
Ընդգծել եմ, որ առնվազն անընդունելի է տարիներ ի վեր սփյուռքին միայն հայրենիքին օգնող ձեռք դիտարկելու մոտեցումը։ Մեր տեսլականը հանգում է սփյուռքի և Հայաստանի հավասար ու ազնիվ համագործակցությանը բոլոր ոլորտներում՝ սկսած տնտեսականից մինչև մշակութային։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել