Վերջերս համացանցում ավելի շատ են հայտնվում 37-ամյա Մեգան Մարքլի լուսանկարները։ Նախ դքսուհու քեռին կիսվել է Մեգանի կյանքի առաջին ամիսների բացառիկ լուսանկարներով, իսկ նախօրեին հրապարակվել են արքայազն Հարիի կնոջ մասնակցությամբ նախկինում անհայտ ժապավեններ։

Խոսքը լուսանկարների մասին է, որոնք լուսանկարվել են 2 տարի առաջ՝ Մեգան Մարքլի՝ Նյու Դելի այցի ժամանակ։ Ժապավենները տեսանկարահանվել են Մեգանի և Հարիի սիրավեպի սկսվելուց հետո ամիսներ անց, երբ նրանց հարաբերությունների մասին ոչ ոք տեղյակ չի եղել։

Հենց այդ այցի ժամանակ առաջին անգամ սկսվեցին լուրեր պտտվել նրանց ռոմանտիկ հարաբերությունների մասին։ Մեգանն անգամ ստիպված եղավ դադարեցնել ուղևորությունը, որովհետև մամուլը սկսել էր հետապնդել նրան։ Ի դեպ, Դելի Մարքլի այցը գաղտնի է շարունակվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել