Բաղադրիչներ
- վարսակի փաթիլներ (հերկուլես) - 200 գ
- չիր - 100 գ
- ընկույզ - 50 գ
- շաքարավազ - 1 ճ/գ
- ջուր - 100 մլ
- բանան - 1-2 հատ
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները լցնում ենք նույն տարայի մեջ և խառնում ենք՝ վերածելով միասեռ զանգվածի։ Բանանները նախօրոք կարելի է խյուսի վերածել։ Ստացված զանգվածը մոտ 30 րոպե թողնում ենք, որ հանգստանա։
Վերցնում ենք յուղաթղթապատ ձևամանն ու թեթևակի պատում ենք բուսայուղով։ Ստացված զանգվածից թաց ձեռքերով փորձում ենք ստանալ թխվածքաբլիթներ։
Թխվածքաբլիթները թխում ենք 30 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
Վերցնում ենք յուղաթղթապատ ձևամանն ու թեթևակի պատում ենք բուսայուղով։ Ստացված զանգվածից թաց ձեռքերով փորձում ենք ստանալ թխվածքաբլիթներ։
Թխվածքաբլիթները թխում ենք 30 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
Համեղ ու օգտակար թխվածքաբլիթները պատրաստ են։ Վայելում ենք 1 բաժակ տաք սուրճի կամ թեյի հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել