Պլաստիկե պայուսակներն ու կոշիկները արդեն մի քանի սեզոն է՝ թրենդներից մեկն են։ Դիզայներները որոշել են կանգ չառնել թափանցիկ աքսեսուարների վրա և այն օգտագործել են նաև հագուստի արտադրության ոլորտում։

«Քարդաշյաններ ընտանիք» ռեալիթի շոուի աստղ Քայլի Ջեները ցույց է տալիս՝ ինչպես է հարկավոր կրել այդպիսի հագուստը։ Նա երկու նոր լուսանկար է հրապարակել, որոնցում զգեստի փոխարեն միայն թափանցիկ վերարկու է կրում։ Գրավիչ կերպարն ամբողջացրել են Versace ապրանքանիշի բարձրակրունկները և Kim Kardashian x Carolina Lemke-ի հավաքածուի ակնոցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել