Երեկ orer.am լրատվական կայքում կարդացի ինձ երբեւէ հանդիպած ամենաինտրիգային հոդվածը՝ ոմն Անդրանիկ Հարությունյանի հեղինակությամբ: Չգիտեմ՝ հոդվածի հեղինակը ֆիզիկապես գոյություն ունի՞, թե՞ չէ, ոտք, գլուխ, միս, արյուն կա՞, թե չկա՞, սակայն հոդվածի պատվիրված լինելը գոնե ինձ համար պարզ է: Պարզ է, որ պատվիրատուն նպատակ ունի Սամվել Բաբայանի դեմ պայքար ծավալելու՝ չխնայելով ոչինչ եւ ոչ մի սրբություն:

Արթուր Մկրտչյանի հիշատակն օգտագործելն այդ պայքարում խոսում է միայն պայքարողի ֆեյք եւ ոչնչություն լինելու մասին, իսկ գործիքները (հոդվածի հեղինակները) շուտվանից օգտագործված են, եւ կրկնակի օգտագործելը միայն խելքի խիստ աղքատության արդյունք է:

Իսկ հիմա՝ Սամվել Բաբայանի հայտարարածների եւ չհայտարարածների մասին: Իրականում Սամվել Բաբայանը շատ բան գիտի, շատ բաներ էլ չգիտի: Կարծում եմ՝ ինֆորմացիայի տիրապետման առավելությունների մրցակցությունը՝ որպես սրտեր շահելու միջոց, լավ տեղ չի տանելու:

Արթուր Մկրտչյանի ինքնասպանության մասին ես խոսել եմ դեռեւս 1992 թ. (առկա է ձայնագրություն): Իմ ֆեյսբուքյան էջում առիթ եմ ունեցել ասելու, որ մի օր կխոսեմ ճշմարտության մասին:

Ուզում եմ խնդրել պատվիրատուներին եւ զգուշացնել օգտագործվողներին, որ հեռու մնան Արթուր Մկրտչյանի հիշատակը շահարկելուց: Արթուրը եղել եւ մնալու է հայ իրականության մեջ ամենաբարոյական եւ ամենաբյուրեղյա ղեկավարը: Անգամ չփորձեք նմանվել նրան, չի ստացվելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել