Սիրելի՛ օգտատերեր,
Ուրախ ենք տեղեկացնել #sutNikol նախաձեռնության կողմից հայտարարված մրցույթի մեկնարկի մասին:
Մրցույթի նպատակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ասված ստերը արվեստի միջոցով հանրության լայն շրջանակներին ներկայացնելն է: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր այն ստեղծարար մարդիկ, որոնք Նիկոլ Փաշինյանի ստերը կներկայացնեն տեսանյութերի, մուլտիպլիկացիոն ֆիլմերի, անիմացիաների, նկարների, կտավների, բանաստեղծությունների, շուտասելուկների և այլ հետաքրքիր միջոցներով:
Աշխատանքները անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով՝ «Subject» բաժնում նշելով «#SutNikol մրցույթ»՝ բովանդակության բաժնում ավելացնելով նաև հեղինակի (կամ հեղինակների) անձնական տվյալները (անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլհասցե) կամ, նույն տվյալները ներառելով, ուղարկել AntiFake.am ֆեյսբուքյան էջին մինչև ապրիլի 25-ը:
Ամենաշատ հավանումներ և կիսումներ ստացած աշխատանքները կանցնեն եզրափակիչ փուլ, իսկ հաղթողներին կընտրի ժյուրին ապրիլի 26-ին կազմակերպվելիք միջոցառման ժամանակ: Հաղթողները կստանան դրամական պարգև՝ մինչև 1000 ԱՄՆ դոլարի չափով։
Հայտարարված դրամահավաքի մասին
#SutNikol նախաձեռնության բոլոր աջակիցները հնարավորություն ունեն իրենց ներդրումն ունենալ՝ աշխարհի տարբեր կետերից փոխանցումներ կատարելով 11811008157700 (ԱյԴի Բանկ) հաշվեհամարին՝ նպաստելով նախաձեռնության հաջողությանը: Կարող եք կատարել նաև առձեռն նվիրատվություն՝ երկուշաբթիից ուրբաթ ժ.11:00-20:00, իսկ շաբաթ օրերին՝ 12:00-19:00` գալով Բաղրամյան 1/27 հասցեում գործող AntiFake.am կայքի խմբագրություն, կամ կապվել մեզ հետ Ֆեյսբուքի միջոցով:
Սիրով՝
#sutNikol նախաձեռնություն