Բաղադրիչներ
- Թթխմորի համար
- խմորիչ - 25 գ
- շաքարավազ - 1 ճ/գ
- կաթ - 1/2 բաժակ
- ալյուր - 2 ճ/գ
- Խմորի համար՝
- ալյուր - 4 բաժակ
- ձու - 5 հատ
- աղ - 1 պտղունց
- շաքարավազ - 1 բաժակ
- թթվասեր - 1 բաժակ (200գ)
- չամիչ - 200 գ
- չիր - 200 գ
- Ջնարակի համար
- ձվի սպիտակուց - 1 հատ
- հյութ կիտրոնի - 1 ճ/գ
- շաքարի փոշի - 200 գ
Պատրաստման եղանակը
Խմորիչը գոլ կաթի մեջ լուծում ենք, ավելացնում ենք շաքարավազը և ալյուրը։ 20 րոպեով դնում ենք տաք տեղ, որպեսզի խմորիչը հասունանա։
Ալյուրը մաղում ենք, ավելացնում ենք շաքարավազի հետ հարած ձվերը, աղն ու թթխմորը։ Խմոր ենք հունցում` աստիճանաբար ավելացնելով սերուցքը։
Խմորը առնվազն 5-10 րոպե հունցում ենք։ Տեղափոխում ենք տաք տեղ և 1 ժամ հանգիստ ենք թողնում, որպեսզի այն հասունանա։
Ավելացնում ենք չրերն ու չամիչը։
Ձեռքերը բուսայուղի մեջ թաթախում ենք, խմորը 6 մասի ենք բաժանում, լցնում ենք կուլիչի համար նախատեսված ձևամանների մեջ:
Թողնում ենք 1 ժամ, որպեսզի խմորը հասունանա, ապա տեղափոխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 40 րոպե թխում ենք։
Ջնարակի համար նախատեսված բաղադրիչները հարում ենք, մինչև համասեռ զանգված ստանանք։ Այնուհետև ջնարակը լցնում ենք պատրաստի կուլիչների վրա։
Եվ զարդարում ըստ ցանկության:

Ի դեպ, Զատկական կուլիչ պատրաստելիս ցանկության դեպքում կարող ենք վրան հրուշակեղենային քերուկ լցնել կամ շաքարի փոշի ցանել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել