Դեռ անցած տարի հունիսի 4-ին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2019 թվականի հունվարից կբարձրանա ոստիկանների աշխատավարձը:
Այսօր Ոստիկանության օրն է, և անցած տարիներին այս օրը ոստիկաններն իրենց աշխատավարձի չափով պարգևավճար էին ստանում: Այդպիսի պարգևավճարներ նրանք ստացել են տարին երեք անգամ՝ Նոր տարուն, Անկախության օրը և Ոստիկանության օրը: Բայց այսօր նրանք պարգևավճարներ չստացան, չեն ստացել նաև Նոր տարուն և չեն ստանա Անկախության օրը, որովհետև «նոր իշխանությունները» պարգևավավճարների գումարը գումարել են իրար, բաժանել 11 ամիսների վրա և պնդում են, որ ոստիկանի աշխատավարձը բարձրացել է 20.000, իսկ հրամկազմի մոտ՝ համապատասխանաբար ավելի շատ: Փաստորեն, ոստիկանների աշխատավարձերի բարձրացումը նոր իշխանությունների հերթական սուտն էր: Շնորհավոր Ոստիկանի օրը: