Aysor.am-ը գրում է․

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը գրավոր դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որ նախագահի նստավայրին այլ անվանում տրվի։

Նախագահականից Aysor.am-ին տրամադրել են գրությունը, որում նշված է, որ ցանկություն կա նախագահի նստավայրն անվանել Հանրապետության տուն։

Գրության մեջ նշված է, որ Բաղրամյան պողոտա  26 հասցեում գտնվող նախագահական նստավայրի վարչական շենքում աշխատասենյակ է նախատեսված նաև ՀՀ վարչապետի համար, նրան ընձեռված է արարողակարգային նշանակության դահլիճներից օգտվելու հնարավորություն:
Բացի այդ, Հանրապետության նախագահի նստավայրի վարչական շենքում է տեղակայված և իր գործունեությունն է ծավալում նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել