Հանճարեղ գործերը սկսվում են մանր քայլերից: Ներկայումս Apple-ը համարվում է ամենաթանկարժեք տեխնիկաների ձեռնարկատիրությունը, բայց չէ՞ որ Սթիվ Ջոբսն առաջին համակարգիչները սկսել է ստեղծել իր ծնողների ավտոտնակում:

Microsoft

1975 թվականին Բիլ Գեթսն ու Փոլ Ալենը հիմնադրել են Microsoft-ը ավտոտնակում:

Amazon

1994-ին Ջեֆ Բեզոսն իր գրքերի վաճառքը մեծացրեց և վերածեց ինտերնետ խանութի:

Harley Davidson

Ուիլիամ Հարլին 1901 թվականին ստեղծեց շարժիչ, որը նախատեսում էր դնել հեծանիվին, օգտագործելով ընկերոջ տան ավտոտնակը:

Yankee Candle

Սա բուրավետ մոմերի ամենահայտնի ընկերությունն է, որը հիմնադրել է 17-ամյա Մայքլ Քիթրեջեմը, ով իր առաջին մոմը ստացել է կիտրոնի էսենցիայից և գունավոր մատիտներից 1969 թվականին:

The Ramones

1974-ին առաջին անգամ տեղի է ունեցել «The Ramones» ռոք խմբի առաջին բեմելը: Ավելի վաղ խմբի մասնակիցներից Թոմի Ռամոնն ու Ջոն Քամինգսը ավտոտնակում պարապում էին դպրոցի երաժշտական խմբում:

Mattel

1945-ին նորապսակ Ռութ և Էլիոթ Հենդլերները՝ ապագա Բարբի տիկնիկի հիմնադիրները, սկսել են պատրաստել լուսանկարների շրջանակներ:

Disney

1923-ին Ուոլթ և Ռոյ Դիսնեյները, միավորելով ուժերը, սկսեցին զբաղվել կինեմատոգրաֆիայով էլի ավտոտնակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել