Հանճարեղ գործերը սկսվում են մանր քայլերից: Ներկայումս Apple-ը համարվում է ամենաթանկարժեք տեխնիկաների ձեռնարկատիրությունը, բայց չէ՞ որ Սթիվ Ջոբսն առաջին համակարգիչները սկսել է ստեղծել իր ծնողների ավտոտնակում:
1975 թվականին Բիլ Գեթսն ու Փոլ Ալենը հիմնադրել են Microsoft-ը ավտոտնակում:
1994-ին Ջեֆ Բեզոսն իր գրքերի վաճառքը մեծացրեց և վերածեց ինտերնետ խանութի:
Ուիլիամ Հարլին 1901 թվականին ստեղծեց շարժիչ, որը նախատեսում էր դնել հեծանիվին, օգտագործելով ընկերոջ տան ավտոտնակը:
Սա բուրավետ մոմերի ամենահայտնի ընկերությունն է, որը հիմնադրել է 17-ամյա Մայքլ Քիթրեջեմը, ով իր առաջին մոմը ստացել է կիտրոնի էսենցիայից և գունավոր մատիտներից 1969 թվականին:
1974-ին առաջին անգամ տեղի է ունեցել «The Ramones» ռոք խմբի առաջին բեմելը: Ավելի վաղ խմբի մասնակիցներից Թոմի Ռամոնն ու Ջոն Քամինգսը ավտոտնակում պարապում էին դպրոցի երաժշտական խմբում:
1945-ին նորապսակ Ռութ և Էլիոթ Հենդլերները՝ ապագա Բարբի տիկնիկի հիմնադիրները, սկսել են պատրաստել լուսանկարների շրջանակներ:
1923-ին Ուոլթ և Ռոյ Դիսնեյները, միավորելով ուժերը, սկսեցին զբաղվել կինեմատոգրաֆիայով էլի ավտոտնակում: