Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կարագ - 200 գ
- շաքարավազ - 1 բաժակ
- ձու - 3 հատ
- ձվի սպիտակուց - 1 հատ
- թթվասեր - 150 մլ
- ալյուր - 2 բաժակ
- փխրեցուցիչ - 10 գ
- կակաո - 2 ճ/գ
- Կոկոսի գնդիկների համար՝
- կաթնաշոռ - 300 գ
- ձվի դեղնուց - 1 հատ
- շաքարավազ - 3 ճ/գ
- սպիտակաձավար - 2 ճ/գ
- կոկոսի քերուկ - 80 գ
- վանիլին - 1 գ
- Կրեմի համար՝
- թթվասեր - 300 գ
- շաքարի փոշի - 3 ճ/գ
Պատրաստման եղանակը
Սկզբում հարկավոր է կոկոսի գնդիկները պատրաստել։ Կաթնաշոռը, շաքարավազը, վանիլինը, սպիտակաձավարը, ձվի դեղնուցը լցնում ենք բաժակի մեջ և խառնում ենք։
Կաթնաշոռով զանգվածը 4 մասի ենք բաժանում։ Յուրաքանչյուր մասի մեջ 20-ական գրամ գունավոր կոկոսի քերուկ ենք ավելացնում (գունավոր կոկոսի քերուկը չգտնելու դեպքում կարելի է պարզապես տվյալ խմորին համապատասխան գունանյութեր ավելացնել)։
Յուրաքանչյուր գույնով 4-ական գնդիկ ենք ձևավորում և 30 րոպեով տեղափոխում ենք սառնարանը։
Պատրաստում ենք խմորը։ Փափուկ կարագն ու շաքարավազը հարիչով հարում ենք։ 3 ձուն և 1 սպիտակուցը հարում ենք։ Այնուհետև ավելացնում ենք թթվասերը, փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը։
Խմորը 2 մասի ենք բաժանում` 1/3 և 2/3։
1/3 մասի մեջ ենք ավելացնում կակաոյի փոշին (պարտադիր մաղում ենք)։
Շերտը 180 աստիճան տաքացրած ջեռոցում 20x20 չափի ձևամանի մեջ 25-30 րոպե թխում ենք։ Պատրաստ լինելուց հետո թողնում ենք՝ սառչի, այնուհետև 2 մասի ենք բաժանում։
Այնուհետև նույն ձևամանի մեջ ենք լցնում սպիտակ խմորը։ Սառցարանից կոկոսի գնդիկները հանում ենք և շարում խմորի վրա։ 35-40 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում թխում ենք։ Պատրաստ լինելուց հետո թխվածքը սառեցնում ենք։
Պատրաստում ենք կրեմը։ Թթվասերը շաքարի փոշու հետ հարում ենք, և մեր կրեմն արդեն պատրաստ է։
Սկսում ենք տորթը հավաքել։ Դնում ենք շոկոլադային շերտը, վրան կրեմ ենք քսում։
Այնուհետև դնում ենք սպիտակ շերտը, պատում ենք թթվասերային կրեմով։ Վերջում դնում ենք մյուս շոկոլադե շերտը, նույնպես կրեմ ենք քսում վրան։ Թխվածքի անհարթ եզրերը կտրում ենք և հավասարեցնում։
Վրան հրուշակեղենային քերուկով ձևավորում ենք։ 2 ժամով տեղափոխում ենք սառնարանը, այնուհետև հանում ենք, կտրում և մատուցում։ Բարի ախորժակ։

Թխվածք Զատիկի համար, որը շատ համեղ է, գունեղ և շատ գեղեցիկ։ Այս թխվածքը, ի դեպ, կարող եք ոչ միայն Զատկական տոնին պատրաստել, այլև սովորական օրերին` զարմացնելով ձեր մտերիմներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել