Բաղադրիչներ
- ալյուր - 2 բաժակ
- շաքարավազ - 2ճ/գդ
- հյութ լոլիկի - 120 մլ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- բուսայուղ - 60 մլ (ռաֆինացված)
- աղ - 1 թ/գդ
- կանաչի - 1 թ/գդ (չորացրած)
Պատրաստման եղանակ
Լոլիկի հյութը լցնում ենք ամանի մեջ, ավելացնում ենք բուսայուղը, աղը, շաքարավազը և չորացրած կանաչին։
Այնուհետև ավելացնում ենք փխրեցուցիչով ալյուրը։
Խմոր ենք հունցում։ Խմորը պետք է փափուկ լինի։ Ծածկում ենք և 20 րոպե հանգիստ ենք թողնում։
Այնուհետև խմորը 0,5 սմ հաստությամբ շերտով գրտնակում ենք։
Թխվածքաբլիթը կտրում ենք այնպես, ինչպես կկամենանք։
Այնուհետև դնում ենք յուղաթղթով պատված տապակի մեջ և 15-20 րոպեով տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։
Եվ ամեն բան պատրաստ է:

Այսպիսով, եթե խմորը բարակ գրտնակենք, թխվածքաբլիթը խրթխրթան կլինի, իսկ եթե հաստ գրտնակենք` ավելի փափուկ պահքային թխվածքաբլիթ կստանանք։ Երկու դեպքում էլ շնորհիվ լոլիկի հյութի` շատ համեղ է և գեղեցիկ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել