Վերադարձանք Գորիսից
Ինչ-որ բան փոխվում է. խմորը սկսել է ջուր խմել, իսկ դա նշանակում է, որ ճահիճը չորացնելու գործընթացը կարող ենք մեկնարկել...
Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միասին շրջեցինք քաղաքում, շփվեցինք գորիսեցիների հետ ու զգացինք, որ ի տարբերություն նախորդ հանդիպումների՝ ավելի ազատ էին ու անվախ... Եթե առաջ մենք էինք մոտենում իրենց, ու մեր ականջին փսփսում էին, որ մեր համախոհներն են, հիմա բարձրաձայն ու բոլորի ներկայությամբ ասում էին՝ երբ ենք փոխելու...
Մի բան չէր փոխվել. Լիսկայի տզրուկները, կգբշնիկներն ու ոստիկանները հետեւում էին մեզ իրանց սեւ ջիպերով: Ինչպես միշտ՝ անտաղանդ էին ու պրոֆեսիոնալիզմից հեռու...
Ինչպես նախկինում ասել եմ, հիմա էլ եմ ասում՝ Գորիսը Հայաստանի ներվն է. մեծ աշխատանք պետք է տանենք...
Ես, լինելով Երեւանի ավագանու անդամ, ավելի շատ պարտավորված եմ զգում Գորիսում փոփոխությունների մեկնարկին մասնակցելուն...
Ամառ-աշուն թեժ պրոցեսներ են մեզ սպասվում...
Կորչի հանգիստը:



