Բաղադրիչներ
- հաց սպիտակ - 3 հատ (բուտերբրոդի)
- խոզապուխտ - 150 գ
- վարունգ մարինացված - 1 հատ
- մանանեխ - 1 թ/գ
- մայոնեզ - 4 ճ/գ
- ձու - 7 հատ (լորի)
- սամիթ - մի քանի ճյուղ
- բուսայուղ - 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
Խոզապուխտն ու վարունգը ձողաձև կտրատում ենք, մանանեխն ու մայոնեզը խառնում, հացերի վերևի մասը կտրում ենք, միջուկը հանում:
Հացի մեջ քսում ենք մայոնեզի ու մանանեխի խառնուրդը, հետո հավասարաչափ դասավորում կտրատած խոզապուխտն ու վարունգը: Տապակի մեջ բուսայուղ ենք ցողում, հացերը շարում, վրան կոտրում 2-3 լորի ձու: Թխում ենք 5-7 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում:
Մատուցելուց առաջ վրան ցանում ենք մանր կտրատած սամիթ:

Վերջում ավելացնենք, որ տաք բուտերբրոդ կարելի է պատրաստել նաև այլ մթերքներով՝ նրանցով, որոնք առավել սիրված են Ձեր ընտանիքում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել