ԱՄՆ Թաֆթսի համալսարանի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ կյանքը երկարացնում ու վաղաժամ մահվան վտանգը նվազեցնում են այն վիտամիններն ու հանքանյութերը, որոնք պարունակվում են բուսական սննդում, այլ ոչ թե սննդային հավելումներում՝ տեղեկացնում է Live Science-ը։

Մասնագետները վերլուծել են ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված 20 տարին լրացած 27 հազար ամերիկացիների տվյալները: Հետազոտության ընթացքում կամավորները հայտնել են, թե ինչ են կերել վերջին 24 ժամվա ընթացքում և արդյո՞ք վերջին 30 օրվա ընթացքում օգտագործել են հավելումներ: Հարցվածների առողջական վիճակին հետևել են 6 տարի: Այս ժամանակահատվածում մահացել է 3.6 հազար մարդ, այդ թվում՝ 945-ը՝ սրտի հիվանդության և 805-ը՝ քաղցկեղի պատճառով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել