Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ստրասբուրգ, որտեղ մասնակցում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին և հանդես է գալիս ելույթով: 

Ինչպես հայտնում է Tert.am-ի թղթակիցը Ստրասբուրգից, աշխատանքային այցի ընթացքում վարչապետն արդեն հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկեի, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ:  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել