Աշխարհում կան բազմաթիվ գեղեցիկ և յուրահատուկ վայրեր, որոնք համարվում են ժամանակակից աշխարհի հրաշալիքները: Դրանցից մի քանիսն արդեն անհետացել են, մի քանիսին էլ վտանգ է սպառնում: Գիտնականներն ու կենսաբանները խուճապի մեջ են, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմել է դրանց ցանկը:

1. Կոլիզեյ, Իտալիա

Կենտրոնական Իտալիայում 2016 թվականին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից տուժեցին շատ շինություններ, այդ թվում՝ վնասվեց նաև Կոլիզեյը:

2. Չինական «Մեծ պատ», Չինաստան

Մարդկության կողմից երբևէ կառուցված ճարտարապետական ամենամեծ օբյեկտներից մեկը քանդվելու վտանգի տակ է: Այժմ պատի բարձրությունը կազմում է մոտ 5 մետր, սակայն ժամանակին հասնում էր 15-ի: 

3. Պետրա, Հորդանան

Հորդանանի «վարդագույն քաղաքը» և, մասնավորապես, աշխարհահռչակ Էլ Խազե վանքը անհետացման վտանգի տակ են: Դրան են նպաստում ուժեղ քամիները և վանք այցելող հազարավոր զբոսաշրջիկներն ամեն օր: Վանքի պատերը գնալով ավելի են թուլանում: 

4. Մաչու Պիկչու, Պերու

Որոշ հնէաբաններ, երկրաբաններ և քիմիկոսներ պնդում են, որ մոտ ժամանակներս աշխարհին հայտնի այս հրաշալիքը կարող է անհետանալ: Վերջին տասնամյակում տարածքի վիճակը կտրուկ վատթարացել է: 

5. Սեյշելյան կղզիներ

Հնդկական օվկիանոսի ափերի 115 գեղեցկագույն կղզիներ շուտով ջրի տակ անցնելու վտանգի տակ են: Դրա հիմնական պատճառները կարող են հանդիսանալ կլիմայի կտրուկ փոփոխությունն ու ջերմաստիճանի բարձրացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել