Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձու - 4 հատ
- ալյուր - 120 գ
- շաքարավազ - 150 գ
- փխրեցուցիչ - 1 թ/գ
- Օշարակի համար՝
- հյութ խնձորի - 200 մլ
- Կարամելային խնձորների համար՝
- խնձոր - 400 գ
- կարագ - 50 գ
- շաքարավազ - 50 գ
- դարչին - 1 թ/գ
- հյութ կիտրոնի - 1/2 հատ
- Կարամելային մուսի համար՝
- սերուցք՝ 30-35% յուղայնությամբ - 400 գ
- շաքարավազ - 150 գ
- կաթ - 150 մլ
- ձվի դեղնուց - 2 հատ
- ժելատին - 10 գ
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք բիսկվիթը։ Ձվերը մոտ 5-7 րոպե լավ հարում ենք՝ աստիճանաբար շաքարավազ ավելացնելով։
Ալյուրը փխրեցուցիչի հետ մաղում ենք։ Ալյուրը մաս առ մաս ավելացնում ենք զանգվածին` զգուշորեն վերից վար շարժումներով լավ խառնելով, որպեսզի պղպջակները չնստեն։
Հանվող ձևամանի մեջ յուղաթուղթ ենք դնում և ձևամանը փակում ենք (22 սմ չափի ձևաման)։ Լցնում ենք խմորը, տեղափոխում ենք մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 20-25 րոպե թխում ենք, փայտիկով փորձում ենք․ եթե չոր է դուրս գալիս, ուրեմն՝ պատրաստ է։
Պատրաստի բիսկվիթն ամբողջությամբ սառեցնում ենք։ Լավ կլինի մի քանի ժամ թողնել (կամ գիշերը թողնել), այնուհետև երկու մասի կիսել։
Պատրասոտւմ ենք կարամելային խնձորները։ Խնձորները կեղևազրկում ենք, սերմերը հանում և միջին չափի կտորներով կտրատում։ Վրան անմիջապես կես կիտրոնի հյութն ենք լցնում, որպեսզի դրանք չհասցնեն սևանալ։
Խնձորների վրա ենք լցնում շաքարավազն ու դարչինը, խառնում ենք։
Կարագը թավայի մեջ լավ տաքացնում ենք և վրան ենք լցնում խնձորները։ Սկզբում 3-4 րոպե, միջին ուժեղության կրակի վրա ենք եփում, որպեսզի շաքարավազը լուծվի։ Զանգվածի մեջ պղպջակներ կառաջանան և խնձորները կպատվեն կարամելով։
Այնուհետև կրակի տակն իջեցնում ենք, կափարիչը ծածկում ենք և 10-15 րոպե շոգեխաշում ենք։ Խնձորները պետք է շատ փափկեն, գրեթե կրեմի փափկության լինեն, բայց դրա հետ մեկտեղ ձևը պետք է լավ պահպանեն։
Պատրաստում ենք կարամելային մուսը։ Հաստ տակով կաթսայի մեջ ենք լցնում 70 գ շաքարավազը։ Դնում ենք միջին ուժեղության կրակի վրա և առանց խառնելու շաքարավազը հասցնում ենք բաց սաթի երանգի։ Ուշադրություն դարձրեք ներքևում պատկերված նկարին․ այսպիսին պետք է լինի գույնը։ Եթե կարամելն ավելի մուգ է, նշանակում է՝ այն վառվել է և տորթը կդառնացնի, պիտանի չէ օգտագործման։
Կաթը տաքացնում ենք և բարակ շիթով լցնում կարամելի վրա։ Սկզբում զանգվածը ակտիվ պղպջակներով կպատվի։
Այնուհետև կարամելն ու կաթը կլուծվեն իրար մեջ։ Կստացվի կաթ` իրիսային հաճելի գույնով։
Դեղնուցներն ու 40 գ շաքարավազը հարում ենք, մինչև զանգվածը սպիտակի։
Անընդհատ հարելով աստիճանաբար ավելացնում ենք կարամելային կաթը։
Զանգվածը նորից լցնում ենք կաթսայի մեջ և եփում ենք, մինչև թեթև թանձրանա։ Չենք եռացնում, որպեսզի դեղնուցները չկտրվեն։ Պատրաստի կրեմը պետք է հաճելի համ ունենա։ Ժելատինի վրա 80 մլ ջուր ենք լցնում, 10 րոպե թողնում ենք կամ այնքան, որքան նշված է փաթեթի վրա (կարող ենք կրեմը պատրաստելուց առաջ անել)։ Ժելատինը լցնում ենք տաք կարամելային կրեմի մեջ, լավ խառնում ենք, որպեսզի ժելատինը լավ լուծվի։ Այնուհետև կրեմը սառեցնում ենք։
Սերուցքը հարում ենք, մինչև միջին պնդության դառնա՝ աստիճանաբար ավելացնելով մնացած 40 գ շաքարավազը։
Ավելացնում ենք կարամելային զանգվածն ու լավ խառնում ենք։
Սկսում ենք տորթը հավաքել։ Հանվող ձևամանի մեջ ենք դնում առաջին շերտը։ Հանգամանորեն և հավասարապես լցնում ենք խնձորի հյութի կեսը և տորթը փափկեցնում ենք։ Կարող ենք առաջինը վերին շերտը դնել։ Եթե բիսկվիթը փքուն է, սուր դանակով մի քիչ կտրում ենք վերևից։
Վրան ենք լցնում կարամելային խնձորները։
Լցնում ենք կրեմի կեսը և հավասարեցնում։
Այնուհետև ծածկում ենք երկրորդ շերտով։ Շերտը դնելուց առաջ հակառակ երեսը խնձորի հյութով լավ փափկեցնում ենք։
Կրեմի մյուս մասն ենք ավելացնում, հավասարեցնում ենք։
Վրան զարդարում ենք բիսկվիթի կողքերից կտրված փշրանքով: 3-4 ժամով կամ գիշերը սառնարանում ենք թողնում, որպեսզի տորթը ներծծվի։
Դանակով ձևամանի կողքերով անցկացնում ենք, ձևամանը բացում ենք և տորթը զգուշորեն տեղափոխում ենք մատուցարանի վրա։

Շատ համեղ խնձորով կարամելային տորթ, որը կարող եք մատուցել թեյի, սուրճի կամ ցանկացած տեսակի հյութի հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել