Քաղաքականության, բիզնեսի մեջ ամենազզվելի բանը պրիմիտիվությունն է, երբ որևէ մեկը սխալ անելիս ոչ միայն չի ընդունում իր սխալը, այլ փորձում է հարձակողական ոճով բացահայտ հիմարություններ դուրս տալով ամբողջ հանրությանը դնել հիմարի տեղ։
Այն, որ ձեր օգնականը նույնիսկ շնորհավորական միտք արտաբերելու ստեղծագործական ունակություն չունի ու գլխառադ անելով վերցրել, բացահայտ Copy-Paste է արել, դրանից հետո ձեզ մնում էր կա՛մ լռել, կա՛մ, վատագույն դեպքում, ներողություն խնդրել։
Չի կարելի այսքան պրիմիտիվ լինել, չէ՛․ էս երեք միլիոն բնակչության մեջ, ի դժբախտություն ձեզ, բազմաթիվ խելացի մարդիկ կան։
Հիշեցման համար ասեմ՝ իմ կուսակցության որոշ անդամներ ու իրենց պիառշիկներն էլ էին էս կեցվածքը որդեգրել, տեսաք՝ ինչ եղավ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել