Չի կարելի այսքան պրիմիտիվ լինել․ էս երեք միլիոն բնակչության մեջ, ի դժբախտություն ձեզ, բազմաթիվ խելացի մարդիկ կան (Photo)


15:13 , 9 ապրիլ, 2019

Քաղաքականության, բիզնեսի մեջ ամենազզվելի բանը պրիմիտիվությունն է, երբ որևէ մեկը սխալ անելիս ոչ միայն չի ընդունում իր սխալը, այլ փորձում է հարձակողական ոճով բացահայտ հիմարություններ դուրս տալով ամբողջ հանրությանը դնել հիմարի տեղ։

Այն, որ ձեր օգնականը նույնիսկ շնորհավորական միտք արտաբերելու ստեղծագործական ունակություն չունի ու գլխառադ անելով վերցրել, բացահայտ Copy-Paste է արել, դրանից հետո ձեզ մնում էր կա՛մ լռել, կա՛մ, վատագույն դեպքում, ներողություն խնդրել։ 

Չի կարելի այսքան պրիմիտիվ լինել, չէ՛․ էս երեք միլիոն բնակչության մեջ, ի դժբախտություն ձեզ, բազմաթիվ խելացի մարդիկ կան։ 

Հիշեցման համար ասեմ՝ իմ կուսակցության որոշ անդամներ ու իրենց պիառշիկներն էլ էին էս կեցվածքը որդեգրել, տեսաք՝ ինչ եղավ։