Operativ.am-ը գրում է․

TASS- ը հայտնում է, որ Լեհաստանում ուսուցիչներն անժամկետ գործադուլ են սկսել: Նրանք աշխատավարձի զգալի բարձրացում են պահանջում:

Գործադուլը նախապես հայտարարված է եղել լեհ ուսուցիչների միության կողմից: Ըստ միության՝ ակցիային միանալու ցանկություն են հայտնել դպրոցների ավելի քան 80 տոկոսի, ինչպես նաև մանկապարտեզների աշխատակազմերը:

Ենթադրվում է, որ ակցիան կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր պահանջներն իրականություն չեն դարձել: Մասնավորապես, աշխատանքի վերադառնալու պայմանն աշխատավարձի՝ 30 տոկոսով բարձրացումն է: Այս պահին ուսուցիչների աշխատավարձը համարժեք է 945 դոլարին:

Լեհաստանի ուսուցիչների միության նախագահ Սլավոմիր Բրոնյզը հայտարարել է, որ ինքը տեղեկություններ է ստանում ոստիկանական ուժերի ներգրավվման մասին, ինչպես նաև այն մասին, որ բողոքի ակցիային մասնակցող ուսուցիչներին փորձում են վախեցնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել