Եվ այսպես՝ իրականում ո՞վ է տարբեր հասարակական կազմակերպություններին նամակներ ուղարկելով հրավիրել՝ գրանցվելու Մարդու իրավունքների հանձնաժողովում լսումներին մասնակցելու համար:

From: 
Date: Fri, Mar 22, 2019 at 7:56 AM
Subject: ԱԺ Խորհրդարանական լսումներին մասնակցության ՀՐԱՎԵՐ
To:

Հասարակական կազմակերպությունների հարգելի գործընկերներ,

Սիրով ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ ապրիլի 5-ին` ժամը 11:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի կունենան խորհրդարանական լսումներ` «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով։

Լսումներին մասնակցել ցանկացողները կարող են իրենց մասնակցությունը հաստատել մինչև ապրիլի 1-ը՝ զանգահարելով ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով 011513230 և 011513336 հեռախոսահամարներով: Օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https:// goo.gl/dGdr6N։

Խնդրում եմ այս նամակը տարածել մարդու իրավունքների ոլորտում աշխատող այլ հասարակական կազմակերպությունների շրջանում, որպեսզի հնարավորինս շատ կազմակերպություններ հնարավորություն ունենան մասնակցելու խորհրդարանական լսումներին:

Հարգանքով՝

Մարիա Կարապետյան
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր
Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0095, Մարշալ Բաղրամյան պողոտա 19
Հեռ․ +374 11 513328

ՀԳ. Ի դեպ, այս նամակը քիչ առաջ ինձ տրամադրեց ՀԿ-ներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել