Ասի՝ արագ ասեմ, քանի չեմ մոռացել. Ուրեմն՝ հայկական ֆուտբոլային կյանքն այս տարի շատ ակտիվ է լինելու ու ոչ միայն շնորհիվ այն բանի, որ օրերը տաքանալու հետ մեկտեղ մեկնարկում են ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման շինարարական աշխատանքներ մարզերում, կամ որ ամռանը Երևանը դառնում է ֆուտբոլային Եվրոպայի մայրաքաղաքը, քանզի այստեղ անցկացվելու են Եվրոպայի 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլը, այլ լուրջ համալրումներ են սպասվում ֆուտբոլի Հայաստանի առաջնության 1-ին խմբում, ու ամենակարևորն այն է, որ թիմերի մեծ մասը ներկայացնում են մարզերը: Սա իսկապես լրջագույն ձեռքբերում է մարզերում ֆուտբոլային կյանքն ակտիվացնելու գործում: Երևանից դուրս բոլոր մարզերում ծնողները պետք է հնարավորություն ունենան իրենց երեխաներին տանելու մարզադաշտ:
Թերևս սրա շնորհիվ է, որ շատ լուրջ ընկերություններ արդեն իսկ բանակցում են ֆեդերացիայի հետ հայկական ֆուտբոլի գլխավոր հովանավորը կամ գործընկերը դառնալու բարձր տիտղոսն ունենալու համար: Ամեն բան լավ է լինելու: Առավել մանրամասն կտեղեկացնենք շուտով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: