Եթե հիշում եք, անցյալ տարի Մոսկվա կատարած այցի ժամանակ վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել էր Հայաստան, ՌԴ նախագահ էլ համաձայնվել էր՝ ասելով, որ 2019 թ.-ի հունվարին պաշտոնական այցով կգա ՀՀ:

Բայց 2019 թ.-ի հունվարն էլ անցավ, փետրվարն էլ, մարտն էլ, ՌԴ նախագահը չեկավ Հայաստան: Դրա փոխարեն մամուլում տեղեկատվություն է տարածվում այն մասին, որ Դմիտրի Մեդվեդևն է ապրիլի վերջին գալու ՀՀ, այն էլ՝ գնալու է Գյումրիի ռազմաբազա:

Մի քիչ զարմանալի է, որ այս իրավիճակում իշխանություններն օրուգիշեր թմբկահարում են, որ ռուս-հայկական հարաբերություններն ամենաբարձր մակարդակին են հասել: ՀՀ իշխանություններին միայն մնում է հասկանալ, որ իրենց արտաքին քաղաքականությունը թոփալ է և կաղ, ու այսպես շարունակել չի կարելի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել