Անգլիայի Լանկաշիր կոմսությունից Էբի Քոլվինը 19 տարեկան էր, երբ բժիշկները նրա մոտ հետազոտության ընթացքում պատահաբար արգանդի քաղցկեղ են հայտնաբերել: Բժիշկները քիմիաթերապիա են առաջարկել, իսկ հետո հիստերեկտոմիա՝ արգանդի հեռացում, սակայն հաջորդ հետազոտությունները ցույց են տվել, որ աղջիկը հղի է: Էբին որոշել է հրաժարվել բուժումից՝ առողջ երեխա ունենալու համար:

Բարեբախտաբար, Էբիի հղիությունը նորմալ է ընթացել և 2018-ին զույգն առողջ երեխա է ունեցել, որին Օսկար են անվանակոչել: Աղջիկը անմիջապես սկսել է քիմիաթերապիայի կուրսը, բայց քաղցկեղը արդեն շատ տարածված է եղել: Բժիշկները զգուշացրել են, որ նրան քիչ ժամանակ է մնացել: Էբին որոշել է, որ արցունք թափելն անիմաստ է և ցանկ է կազմել, թե ինչ կցանկանար հասցնել մինչև մահանալը:

Աղջկա ցանկությունները շատ բազմազան են եղել. գերազանցությամբ դիպլոմ ստանալ, ամուսնանալ, սովորել չմուշկներով սահել, տեսնել Արիանա Գրանդեին և սեքսով զբաղվել աստղերի տակ: Էբին նաև ուզում էր լողալ շնաձկների հետ, տեսնել հյուսիսափայլը և բուրգերը, Իտալիայում իսկական իտալական ուտեստներ փորձել և գեղագրություն սովորել: Երիտասարդ մայրը պլանավորում էր հսկայական երեկույթ կազմակերպել, նայել հրաբխի բերանին և որդուն հինգ հազար դոլար թողնել:

Էբին արդեն հասցրել է որոշ ցանկություններ իրականացնել, օրինակ, նա եղել է Դիսնեյլենդում, եղել է քրոջ ամուսնության վկան, հանդիպել Բեյոնսեին և Ջեյ-Z-ին և շրջագայել աշխարհի տարբեր քաղաքներով:

Էբին դեռ չի իրականացրել իր ցանկություններից շատերը, բայց դատելով նրա Instagram-ից, նա չի պատրաստվում կանգ առնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել