ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում 103-ամյա Դ․ Ու․ Ուիլյամսը և նրա 100-ամյա կինը՝ Ուիլի Ուիլյամսը նշել են իրենց հարսանիքի 82-րդ տարեդարձը, հաղորդում է WSOC-TV հեռուստաալիքը։ Երեկույթին, որը տեղի եկեղեցիներից մեկում կազմակերպել են զույգի դուստրը և թոռնուհին, 115 մտերիմ և հարազատ է ներկա գտնվել։

«Տեսնել նրանց այս տարիքում և գերազանց առողջությամբ իսկական օրհնություն է»,-ասել է Ուիլյամսների թոռնուհի Բ․ Ջեյ Ուիլյամ-Գրինը։

Ուիլին ապագա ամուսնու հետ ծանոթացել է 1935-ին։ Երկու տարի անց նրանք ամուսնացել են և դրանից ի վեր երջանիկ ապրում են։ Ամուսինը և կինն ասել են, որ երբեք չեն վիճում, իսկ թյուրիմածությունների դեպքում քննարկում են խնդիրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել