Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զեկույց է պատրաստել կանանց համեմատ տղամարդկանց կարճ կյանքի մասին: Զեկույցը հրապարակվել է Der Spiegel- ում:

Ըստ կազմակերպության տվյալների՝ կանայք միջինում ավելի առողջ են մինչև 64,8 տարեկանը, իսկ տղամարդիկ՝ ընդամենը 62 տարի: Ժամանակակից աշխարհում մահվան 40 գլխավոր պատճառներից 33-ը առավելապես ազդում են տղամարդկանց վրա:

Այդ թվում`ամենավտանգավոր՝ սրտի հիվանդությունն է, ՃՏՊ-ները, քաղցկեղի որոշ տեսակներն ու թոքերի քրոնիկ հիվանդությունները:

Զարգացած երկրներում տղամարդիկ ավելի հակված են ինքնասպանության, ինչպես նաև մեծ է սպանվելու վտանգը: Նշվում է, որ կանայք ամբողջ աշխարհում տարատեսակ բռնությունների են ենթարկվում։ Վերջինիս հետևանքով կանայք ավելի հաճախ են դիմում բժշկի, և հիվանդությունները նրանց մոտ ավելի վաղ շրջանում են ախտորոշվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել