Ներքաղաքական զարգացումները Արցախում որքան նորմալ, անցնցում ընթանան, չլինեն տարբեր ֆորսմաժորային հնարավորություններ, այնքան ՀՀ-ի արտաքին քաղաքականությունը ԼՂ կարգավորման հարցում շատ ավելի սահուն կընթանա:
Եթե ուժեր կան, որ ուզում են՝ Արցախում ինչ-ինչ ցնցումներ տեղի ունենան, նրանց միակ նպատակը ռիսկային այդ եղանակով իշխանության մեջ տեղ ունենալու անհագ ցանկությունն է միայն՝ նույնիսկ երկրի անվտանգության հարցերը երկրորդական պլան մղելու գիտակցումն ունենալով հանդերձ:
Փաստացի, քաղաքական պայքարի ժամանակը շատ քիչ է մնացել, իսկ քաղաքական ուժերի մի մասը դեռևս նույնիսկ նախապատրաստական փուլին չի հասել: Որպես հնարավոր տարբերակ մնում է հնարավոր բոլոր ձևերով հանրային տրամադրությունների վրա խաղալը՝ տարբեր ծայրահեղական տեսակետներ շրջանառելով հասարակության շրջանում: Նման մանիպուլյացիաներն Արցախում հղի են ամենալուրջ վտանգներով:
Նման քաղաքական ուժերը պետք է արմատապես մերժվեն և խեղդվեն հենց բնի մեջ․ այս մասին քանիցս անդրադարձել եմ: