Tert.am-ը գրում է․

Սահմանադրական դատարանի իմ նախընտրած թեկնածուները բոլոր այն անձինք են, ովքեր համապատասխանում են օրենքի պահանջներին՝ 40 տարին լրացած, բարձրագույն իրավաբանական կրթությամբ և այլն: Այս մասին ի պատասխան Tert.am-ի հարցին ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

«Բոլորն իմ նախընտրած թեկնածուներն են, ես չեմ որոշում՝ ում հետ աշխատել, որոշում է ՀՀ նախագահը, կառավարությունը, դատավորների ընդհանուր ժողովը: ՍԴ-ն այս առումով նախընտրելի թեկնածու չունի»,- ասաց նա:

Խոսելով այն քննարկումների մասին, թե արդյոք ՍԴ նոր անդամ է պետք, թե կարո՞ղ են առաջադրվել նաև հները, Հրայր Թովմասյանը նշեց. «Սահմանադրական դատարանի մասին օրենքում մի լավ դրույթ կա՝ ձեռնպահ մնալ հրապարակայնորեն կարծիք հայտնելու բոլոր այն ակտերի վերաբերյալ, որոնք երբևէ կարող են դառնալ սահմանադրական դատարանի քննության առարկա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել