Այսօր ԱՄՆ Զինված Ուժերի պատմության մեջ ամենաշատ պարգևատրված ռազմական հետախույզ, մեր հայրենակից, գնդապետ Ժան (Ջոն) Գիզիրյանի ծննդյան օրն է:
Ծնվել է ապրիլի 4, 1928թ․։
Ծննդավայր՝ Whitinsville, Վուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել է փետրվարի 26, 2006թ․։
Մահվան վայր՝ Մելբորն, Բրեվարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Ազգություն՝ հայ
Մասնագիտություն՝ զինծառայող (գնդապետ)
Պարգևներ և մրցանակներ՝ Բրոնզե աստղ, Պատվո լեգիոնի շքանշանակիր, Օդային մեդալ և Silver Star
Կենսագրություն
Մայրը՝ Մարիցան, և հայրը՝ Մեսրոպը, Խարբերդից են: Հայրը հայտնվել է ԱՄՆ-ում 1914-ին: Մայրն ընտանիքով գաղթել է Կուբա: 1927-ին Մեսրոպը ուղևորվում է Կուբա, ամուսնանում է Մարիցայի հետ և նրա հետ միասին վերադառնում ԱՄՆ՝ Ուայթինսվիլ: 1928-ին ծնվում է Ջոնը: Ջոնն ունի նաև երկու քույր՝ Մարգարիտը և Անին:
Գիզիրյանը ծառայության է անցել ԱՄՆ Ռազմածովային նավատորմում Երկրորդ աշխարհամարտի վերջին՝ 17 տարեկան հասակում։ 1949 թվականին նա տեղափոխվում է ԱՄՆ բանակ, որտեղ ստանում է սերժանտի կոչում։ Ջոն Գիզիրյանը մասնակից է նաև Կորեական ու Վիետնամական պատերազմներին: Հասել է գնդապետի աստիճանի:
Մահացել է 2006-ին: Թաղված է Արլինգթոն ազգային գերեզմանատանը:
Պարգևներ
Գիզիրյանը ոչ միայն ռազմական հետախուզության ու ԱՄՆ ԶՈւ-ում ծառայած հայերի մեջ, այլև ԱՄՆ պատմության մեջ ամենաշատ պարգևատրված զինվորականներից մեկն է։
Ահա պարգևներից բարձրագույնները.
• Անբասիր ծառայության խաչ՝ ամերիկյան բանակի բարձրագույն պարգևը,
• Ակնառու ծառայության մեդալ՝ խաղաղ պայմանների բարձրագույն պարգևը,
• Արծաթե աստղ՝ մարտում դրսևորած խիզախության համար,
• Պատվո լեգիոն (4 հատ)՝ հատուկ իրավիճակներում դրսևորած քաջության համար,
• Անբասիր օդային խաչ,
• Զինվորական մեդալ,
• Բրոնզե աստղ (6 հատ)՝ մարտի դաշտում ցուցաբերած հերոսության համար,
• Ալ սիրտ (3 հատ)՝ մարտական վիրավորում ստացած զինվոր,
• Օդային մեդալ (14 հատ) և այլն։
Ահա ամբողջ ցանկը՝ անգլերեն և ռուսերեն․
Достижения и награды
• Крест «За выдающиеся заслуги» (Service Cross)
• Крест лётных заслуг (США) (Distinguished Flying Cross)
• Медаль похвальной службы (США) (Meritorious Service Medal)
• Благодарность части Военно-морского флота (Navy Unit Commendation)
• Медаль «За Американскую кампанию» (American Campaign Medal)
• Военная Медаль за службу в Корее (Republic of Korea War Service Medal)
• Медаль «За службу во Вьетнаме» (Vietnam Service Medal)
• Медаль Министерства обороны «За выдающуюся службу» (США) (Defense Distinguished Service Medal)
• Солдатская медаль (США) (Soldier՛s Medal)
• Воздушная медаль (США) (Air Medal)
• Медаль «За безупречную службу» (США) (Army Good Conduct Medal)
• Медаль за службу за границей (Army Overseas Service Ribbon)
• Медаль чести вооружённых сил (Южный Вьетнам) (Vietnam Armed Forces Honor Medal)
• Медаль вьетнамской кампании (Vietnam Campaign Medal)
• Серебряная звезда (США) (Silver Star)
• Бронзовая звезда (США) (Bronze Star Medal)
• Joint Service Commendation Medal
• Army of Occupation Medal
• Army Service Ribbon
• Крест «За храбрость» (Южный Вьетнам) (Vietnam Gallantry Cross with Gold and Silver Star)
• Орден «Легион почёта» (Legion of Merit)
• Пурпурное сердце (медаль) (Purple Heart)
• Army Commendation Medal
• Медаль Победы во Второй мировой войне (США) (World War II Victory Medal)
• Медаль «За службу в Корее» (США) (Korean Service Medal)
• Vietnam Army Distinguished Service Order
• Indonesia Yudha Dharma Medal