168.am-ը գրում է.

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն ուղարկելու նպատակով գումարներ հավաքելու կասկածանքով Մոսկվայում տղամարդ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գործակալության հետ զրույցում իրավապահ մարմինների ներկայացուցիչն ասել է, որ ձերբակալվածը ՌԴ քաղաքացի է՝ ծնված 1987 թվականին, նա տարվել է ցուցմունք տալու:

ՌԴ քաղաքացու դեմ հարուցվել է քրգործ «ահաբեկչական գործունեությանն աջակցելու» հիմնավորմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել